Download Print this page

Philips AVENT SCF870 Manual page 54

Hide thumbs Also See for AVENT SCF870:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
- Եթե դանակների բլոկը լռվում է, անջատեք սարքը
վարդակից, այնուհետև հեռացրեք դանակների բլոկի
աշխատանքը արգելափակող բաղադրիչները։
- Գոլորշիով եփելու ընթացքում սարքը շատ տաքանում է,
ուստի սարքի տաք մասերին դիպչելիս հնարավոր են
այրվածքներ առաջանալ: Գրաֆինը բարձրացրեք միայն իր
բռնակից։
- Գոլորշիով մշակման ժամանակ զգուշացեք գրաֆինից
դուրս եկող տաք գոլորշուց, երբ հանում եք կափարիչը։
- Զգուշացեք ջրի տարայի լցնելու անցքից դուրս եկող տաք
գոլորշուց, երբ բացում եք կափարիչը։
- Երբ ավարտում եք գոլորշիով մշակումը, որոշ ժամանակ
տաք գոլորշին շարունակում է դուրս գալ շարժիչի բլոկի
անցքից և գրաֆինի վրայի հատուկ գոլորշու համար
նախատեսված անցքից։ Զգույշ եղեք գրաֆինը հիմնական
շարժիչի բլոկից հանելիս։
- Սարքի շահագործման կանոնների խախտման դեպքում
տաք գոլորշին կարող է դուրս գալ լցնելու անցքից։ Այս
խնդիրը կանխելու կամ լուծելու համար տե՛ս
«Անսարքությունների վերացում» գլուխը։
- Մի թողեք աշխատող սարքն առանց հսկողության։
- Մի քանդեք շարժիչի բլոկը տեխսպասարկման կամ
մաքրման նպատակով։ Տարեք այն Philips-ի լիազորված
սպասարկման կենտրոն՝ վերանորոգման համար։
Զգուշացում
- Երբեք մի օգտագործեք ուրիշ արտադրողների
աքսեսուարներ կամ մասեր, կամ այնպիսիք, որոնք Philips-ը
մասնավորապես խորհուրդ չի տալիս։ Եթե դուք
օգտագործում եք այդպիսի աքսեսուարներ կամ մասեր, ձեր
երաշխիքը անվավեր է դառնում։
- Սարքը մի դրեք միացված կամ դեռ տաք գազօջախի կամ
վառարանի վրա կամ դրանց մոտ։
- Հայերեն 52 -

Hide quick links:

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scf870/20